Մեր թիմը աշխատում է թարգմանչական ծառայությունների ոլորտում 2010թ.-ից: Գործունեության տարիների ընթացքում մենք ստեղծել ենք թարգմանչական ընկերությունների գործընկերային ընդլայնված ցանց Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում:
ԳՐԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մենք մատուցում ենք թարգմանչական ծառայություններ ընդհանուր և մասնագիտացված ոլորտներում, ներառյալ՝ իրավական, ֆինանսական, տեխնիկական, բժշկական և գրականության թեմաներով:
Նաև իրականացնում ենք նոտարական վավերացման և ապոստիլի տրամադրման աջակցման ծառայություններ:
Գրավոր թարգմանությունների պատվերները ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ info@linguarium.am փոստի հասցեով, մեր կայքով վերբեռնելու միջոցով, թղթային կրիչով մեր գրասենյակի տարածքում կամ կողմերի համաձայնությամբ այլ եղանակով։
Կատարված թարգմանություններն տրամադրվում են պատվիրատուին այն նույն եղանակով, ինչ որ ստացվել են, եթե կողմերի համաձայնությամբ այլ կարգ չի սահմանվել։
Ցանկացած դեպքում թարգմանության նյութերի հանձնում-ընդունումը կողմերի միջեւ փաստաթղթավորվում է (այդ թվում նաեւ՝ էլեկտրոնային)։
ԲԱՆԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բանավոր թարգմանությունները ներառում են համաժամանակյա թարգմանություններ, որոնք իրականացվում են ընդհանուր, իրավական և բիզնես-ֆինանսական ոլորտներում:
Յուրաքանչյուր պատվերով մատուցվող ծառայության մասով՝ դրա մատուցման փաստով կողմերի միջեւ կնքվում է համապատասխան փաստաթուղթ։
Թարգմանչական ծառայությունները մատուցվում են պատվիրատուի եւ մեր ընկերության միջեւ գնի, ժամկետների, կողմերի համաձայնությամբ՝ այլ էական պայմանների համաձայնեցման փաստով, ինչպես նաեւ կողմերի միջեւ համաձայնեցված համապատասխան պատվերի ընդհանուր արժեքի հարյուր տոկոսի չափով կանխավճարը մեր կողմից ստանալուց հետո։
Արդեն իսկ համաձայնեցված պատվերի շրջանակներում վճարված գումարը ենթակա չի վերադարձման պատվիրատուի կողմից պատվերից հրաժարվելու դեպքում։
Թարգմանությունների որակին առնչվող ցանկցացած հիմնավորված առարկության դեպքում, մեր ընկերությունը կրում է լիակատար պատասխանատվություն մատուցվող ծառայությունների որակի համար՝ համապատասխան թարգմանության պատվերի համար վճարված գումարի սահմաններում, որը այդպիսի դեպքում ենթակա կլինի ամբողջությամբ կամ մասամբ վերադարձման կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում, սահմանված կարգով։