Մեր թիմը ծավալում է իր գործունեությունը 2010 թվականից, երբ մի խումբ լեզվաբանական եւ այլ մասնագիտական կրթություն ունեցող պրոֆեսիոնալներ հավաքվեցին միասին մատուցելու թարգմանչական ծառայություններ օտարերկրյա գործընկերներին:
Ներկայումս մեր թիմը իր կազմում ունի բարձրակարգ մասնագետներ, որոնք ունեն տվյալ ոլորտում աշխատանքի անհրաժեշտ փորձ եւ մեծամասամբ հանդիսանում են համապատասխան լեզուների կրողներ ու ապրում եւ աշխատում են ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:
Մեր թիմի անդամներից շատերը տիրապետում են երեք եւ ավելի լեղուների, ինչը մեզ համար ստեղծում է որոշակի առավելություն լեզուների ոլորտում ծառայությունների մատուցման գործում: